Դարձիր Էկո-Դպրոց

Ո՞վ կարող է գրանցվել Էկո-Դպրոցներ ծրագրին

Էկո-Դպրոցներ ծրագրին կարող է գրանցվել ցանկացած ուսումնական հաստատություն, ներառյալ տարրական, միջնակարգ և հատուկ կրթության դպրոցները, ինչպես նաև քոլեջներն ու համալսարանները (վերջին երկուսը շուտով հասանելի կլինեն Հայաստանում): Ծրագիրը բաց է բոլոր կրթական հաստատությունների համար, որոնք հավատարիմ են բնապահպանական իրազեկման և կայուն գործելակերպի խթանմանը:

Ինչպե՞ս կարող եք գրանցել ձեր հաստատությունը

Ձեր հաստատությունը Էկո-Դպրոցներ ծրագրին գրանցելու համար հետևեք հետևյալ քայլերին.

  • Այցելեք հայաստանի պաշտոնական Eco-Schools կայք.
  • Գրանցման ձևաթղթում լրացրեք ձեր ուսումնական հաստատության տվյալները և ուղարկեք Հայաստանում Էկո-Դպրոցներ ծրագրի էլէկտրոնային հասցեին՝ ecoschoolsarmenia@issdngo.com
  • Երբ ձեր գրանցումը մշակվի, դուք կստանաք նամակ հետագա քայլերի վերաբերյալ:

Ի՞նչ է կատարվում գրանցվելուց հետո

Դիմումի հաստատման դեպքում կկազմակերպվի լրացուցիչ հանդիպում: Դուք պետք է պատրաստ լինեք հետևել ծրագրի 7 քայլին, երբ ձեր դպրոցը միանա Հայաստանի մյուս շահառու դպրոցների համայնքին: Ավարտելով Էկո-Դպրոցներ ծրագրի բոլոր քայլերը՝ ձեր դպրոցն ավելի է մոտենում Կանաչ Դրոշ մրցանակի ձեռքբերմանը, որը բնապահպանական կրթության և կայունության գերազանցության խորհրդանիշն է:


Կցանկանա՞ք աջակցել մեր ծրագրին:

Գրանցվեք այսօր՝ ռեսուրսներին հասանելիություն ձեռք բերելու և հավաստագրման գործընթացը սկսելու համար:

Please enable JavaScript in your browser to complete this form.